Single Blog Title

This is a single blog caption

«Ինտերի» մարզական տնօրենը ժամանել է Կատալոնիա

«Ինտերը» մտադիր է համաձայնության հասնել «Բարսելոնայի» հետ Ռաֆինյա Ալկանտարայի տրանսֆերի հարցում: Այս մասին հաղորդում է Football-italia-ն: Աղբյուրի տվյալների համաձայն՝ իտալական ակումբի մարզական տնօրեն Պյերո Աուսիլյոն մեկնել է Կատալոնիայի մայրաքաղաք բանակցություններ վարելու:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» ցանկանում է վարձակալել 24-ամյա բրազիլացուն մինչև 2017/18 մրցաշրջանի ավարտ՝ հետագայում ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունքով: «Ինտերը» պատրաստ է վճարել 18-20 միլիոն եվրո: Բայց կատալոնացիները իրենց կիսապաշտպանի համար նվազագույնը 30 միլիոն եվրո են պահանջում: