Single Blog Title

This is a single blog caption

«Ինտերի» կիսապաշտպանը հայտնվել է «Բարսելոնայի» թիրախում

«Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», պնդում է Sportitalia-ն: Համաձայն աղբյուրի՝ 28-ամյա խորվաթը ներառվել է կատալոնյան ակումբի շորթ-լիստում: «Կապտանռնագույնները» իտալական ակումբի հետ բանակցություններ կսկսեն վարել, երբ չհաջողվի ձեռք բերել Ֆիլիպե Կոուտինյոյին կամ Ուսման Դեմբելեին:

Հավելենք, որ «ներաձուրիները» մերժել են «Մաչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստի համար արված 50 մլն եվրոյանոց առաջարկը:

Պերիշիչը «Ինտերի» կազմում մասնակցած 79 խաղում կարողացել է խփել 29 գնդակ: