Single Blog Title

This is a single blog caption

Ինքնագոլը՝ ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» լավագույն ռմբարկուների եռյակում

«Բարսելոնայի» 2-րդ գոլը Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի «Սպորտինգի» հետ խաղում հեղինակեց Ժերեմի Մատյոն՝ դառնալով ինքնագոլի հեղինակ:

Սա արդեն 6-րդ ինքնագոլն է կատալոնացիների մրցակիցների կատարմամբ ընթացիկ մրցաշրջանի բոլոր խաղարկություններում:

Եթե ներառենք դրանք կատալոնական ակումբի ռմբարկուների ցուցակում, ապա «ինքնագոլը» կմտնի թիմի լավագույն 3 խմբարկուների շարքում՝ ունենալով նույնքան գոլ, որքան Լուիս Սուարեսը (6): Այս մասին հաղորդում է OptaJose-ը:

Ներկա պահին «Բարսելոնայի» լավագույն ռմբարկուն Լիոնել Մեսսին է (17 գոլ):