Single Blog Title

This is a single blog caption

Ինյեստան խոսել է Կոուտինյոյի տրանսֆերի և իրեն թոշակի ուղարկելու մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան մեկնաբանել է «Լիվերպուլից» կատալոնական ակումբ տեղափոխված Ֆիլիպպե Կոուտինյոյի տրանսֆերը.

«Այս ակումբի համար միշտ պետք է խաղան լավագույնները: Կոուտինյոն լավագույններից մեկն է, նա երիտասարդ է, ի ծնե տաղանդ ունի և «Բարսելոնայում» նա կկարողանա շարունակել զարգանալ:

Ոչ ոք չի եկել այստեղ, որ ինձ թոշակի ուղարկի կամ դուրս թողնի խաղից: 33 տարեկանում այդպիսի հարցեր չեն կարող լինել: Կոուտինյոն «Բարսելոնա» է եկել նրան ինչ-որ նոր բան ավելացնելու համար:

Ես գիտեմ, որ իր դիրքում նա լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Մեզ մոտ գնահատում են այն հատկանիշները, որոնք նա ունի: Նա արագ է, տաղանդավոր, հեշտ է հարմարվում, օգտագործում է երկու ոտքերը, ստեղծում է պահեր և գոլեր խփում:

Այստեղ նա կգտնի գեղեցիկ միջավայր հետագա աճի համար: Տրանսֆերի հետ կապված հսկայական ծախսերից բացի՝ մենք պետք է ուրախ լինենք, որ Կոուտինյոն այժմ մեզ հետ է», – ասել է Ինյեստան: