Single Blog Title

This is a single blog caption

Ինյեստան հավանաբար կհեռանա ամռանը

«Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստան պատրաստվում է հեռանալ թիմից։ Այս մասին ֆուտբոլիստը հայտնել էր մի քանի օր առաջ։

Ինյեստան առաջարկներ է ստացել չինական մի քանի ակումբից, բացի այդ իսպանացու ծառայություններով հետաքրքրված են ԱՄՆ-ում։

«Բարսելոնայի» ավագը պետք է որոշում կայացնի մինչև ապրիլի 30-ը և այն համաձայնեցնի ակումբի ղեկավարության հետ։ Ինյեստան կարող է հեռանալ ամռան կամ ձմռան տրանսֆերային պատուհաններից մեկի ժամանակ, հայտնում է Marca-ն։

Բանն այն է, որ ֆուտբոլիստի նախընտրած առաջնությունում մրցաշրջանը մեկնարկում է ձմռանը, ուստի Ինյեստան կարող է հեռանալ «Բարսայից» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ նոր թիմում ամբողջական մրցաշրջան անցկացնելու համար, կամ գնալ ամռանը և միանալ թիմին մրցաշրջանի կեսում։

Ըստ Marca-ի՝ Ինյեստան հակված է երկրորդ տարբերակին։

«Բարսելոնայի» հիմնական կազմում Ինյեստային կփոխարինի Ֆիլիպե Կոուտինյոն։