Single Blog Title

This is a single blog caption

Ինյեստան՝ «Բարսելոնայի» հաղթանակի մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է Լա Լիգայի 17-րդ տուրում կայացած Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի մասին (0-3).

«Եվս մեկ քայլ Լա Լիգան հաղթելու ճանապարհին և վաստակած կարևոր 3 միավոր մրցակիցներից մեկի դեմ խաղում: Շնորհավորում եմ թիմին այս արդյունքի համար:

Առջևում դեռ շատ խաղեր կան և պետք չէ «Ռեալին» համարել պայքարից դուրս: Սպորտում ամեն ինչ հնարավոր է:

Առաջին խաղակեսում «Ռեալը» շատ վտանգավոր պահեր էր ստեղծում մեր դարպասին, բայց մենք սպասում էինք մեր հնարավորությանը: Գիտեինք, որ մենք էլ մադրիդցիներին գոլ խփելու պահեր կունենանք:

Երկրորդ խաղակեսում մեզ մոտ ավելի շատ բան ստացվեց և մենք կարողացանք բացել խաղի հաշիվը», – ասել է կատալոնացիների ավագը: