Single Blog Title

This is a single blog caption

Ինյեստա. «Ոչ ոք չէր սպասում, որ մենք այսքան երկար կդիմանանք առանց պարտության»

«Էսպանյոլից» կրած պարտությունը առաջինն էր «Բարսելոնայի» համար 29 խաղերի արդյունքում: Թիմի ավագ Անդրես Ինյեստան ընդունել է, որ անպարտելիության այս շարքը անսպասելի էր:

«Ոչ ոք ակումբում չէր սպասում, որ մենք այսքան երկար առաջ կգնանք առանց պարտության. դա անակնկալ էր: Իմ վնասվածքը լուրջ չէ, և ես հուսով եմ, որ շուտով կկարողանամ շարք վերադառնալ»:

Ինյեստան նաև անդրադարձել է Ժերար Պիկեի պայմանագրի երկարաձգմանը:

«Մենք ուրախ են դրա համար: Ես հույս ունեմ, որ նա կշարունակի մեզ հետ մնալ դեռ երկար տարիներ»,- Ինյեստայի խոսքերն է մեջբերում Marca-ն: