Single Blog Title

This is a single blog caption

Ինյեստա. «Կարիերայի շարունակման երկու տարբերակ եմ դիտարկում»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան, ով մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է կատալոնական թիմից, խոսել է կարիերայի շարունակման տարբերակների մասին:

«Միգուցե, կյանքիս կարևորագույն որոշումը պետք է կայացնեմ: Դիտարկում եմ երկու տարբերակ` Չինաստանից ու Ճապոնիայից, որոնցից յուրաքանչյուրն իր առավելություններն ունի: Հիմա պետք է կշեռքի նժարին դնեմ բոլոր գործոնները և որոշեմ, թե որն է լավագույն տարբերակը:

Հուսով եմ` հաջորդ շաբաթ կկարողանամ հայտնել որոշմանս մասին և կսկսեմ կենտրոնանալ Աշխարհի առաջնության վրա»,- իսպանացու խոսքն է մեջբերում Onda Cero-ն: