Single Blog Title

This is a single blog caption

Ինյեստա. «Հեռանամ, թե մնամ՝ «Բարսելոնան» իմ տունն է»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան պատմել է, թե ինչպես են ընթանում ակումբի հետ բանակցություններն իր նոր պայմանագրի շուրջ:

«Ինձ թվում է, որ սա նորմալ իրավիճակ է, բայց դրանք ակումբի հետ մեր գործերն են, որոնք ինքներս կլուծենք: Մենք բավականին վաղուց ենք սկսել բանակցությունները, գործերը կամաց-կամաց առաջ են շարժվում, և իմ միակ ցանկանությունը հիանալի մրցաշրջան անցկացնելն է, առավելագույնս հաղթելն ու ակումբի հետ հաջողությունների հասնելը: Հեռնամ ես, թե մնամ՝ «Բարսելոնան» իմ տունն է, ու այստեղ չկա որևէ բան, որն ինձ կհիասթափեցնի: Ես դեռ որոշում չեմ կայացրել, բայց կենտրոնացած եմ աշխատանքիս վրա առավել, քան երբևէ, իսկ դա ամենագլխավորն է: Ես մտածում եմ լավ հանդես գալու մասին, իսկ որոշումը կկայացնեն իմ գլուխը, սիրտը ու մարմինը»,-Ինյեստայի խոսքերն է մեջբերել Marca-ն:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ «Բարսելոնան» Ինյեստային կառաջարկի պայմանագիր, համաձայն որի նա յուրաքանչյուր մրցաշրջանի վերջում անձամբ կորոշի իր հետագա ճակատագիրը: Ինյեստան պայմանագիրը երկարաձգելու դեմ առարկություններ չունի, բայց կան աշխատավարձի հետ կապված հարցեր: