Single Blog Title

This is a single blog caption

Ինյեստա. «Եկող շաբաթ կհայտարարեմ իմ որոշման մասին»

Արքայական գավաթի եզրափակչում «Սևիլյա»-«Բարսելոնա» (0։5) հանդիպումից հետո լրագրողները փորձել են պարզել «Բարսայի» ավագ Անդրես Ինյեստայի վերջնական որոշումը՝ կապված չինական ակումբ տեղափոխվելու շասին խոսակցությունների հետ։

«Եկող շաբաթ անպայման կհայտարարեմ վերջնական որոշմանս մասին։ Սա ինձ համար կարևոր և խորհրդանշական պահ է։ Ուրախ եմ այս հանդիպման և այս հաղթանակի համար։ Ցանկանում ենք այս տիտղոսին ավելացնել նաև Լա Լիգան և նվիրել այն մեր երկրպագուներին։

Որպես մարդ և ֆուտբոլիստ չեմ կարող նկարագրել այն զգացողությունները, որոնք ստանում եմ իմ թիմի և երկրպագուների աջակցությունից և հարգանքից։ Դրանք աննկարագրելի են։

Ես շատ երջանիկ եմ»,_ Ինյեստայի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։