Single Blog Title

This is a single blog caption

Ինյեստա. ««Բարսելոնա» եկա, երբ երեխա էի, հեռանում եմ տղամարդ դարձած»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան հրաժեշտի խոսքեր է ասել ակումբից հեռանալուց առաջ:

«Դժվար օր է, բայց այս 22 տարիները հիանալի էին: Հպարտություն ու հաճույք եմ ստացել այս ակումբը ներկայացնելով, որն աշխարհում լավագույնն է:

Շնորհակալ եմ իմ խաղընկերներին: Բոլորին շատ եմ կարոտելու: Շնորհակալ եմ ֆուտբոլասերներին նրանց սիրո համար: Այստեղ եկա, երբ երեխա էի, հեռանում եմ տղամարդ դարձած: Դուք հավերժ իմ սրտում եք»,- իսպանացու խոսքն է փոխանցում goal.com-ը: