Single Blog Title

This is a single blog caption

Ինիեստան գովեստի խոսքեր է շռայլել Մեսսիին

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան խոսել է Լեո Մեսսիի մասին.

«Երկար տարիներ է, ինչ Մեսսին դժվար բաները դարձնում է հեշտ: Քչերը կարող են դա անել: Բացի այդ նա միշտ ցույց է տալիս ինչ-որ նոր բան: Ես նրա հետ խաղացել եմ շատ երկար, տեսել եմ, թե նա ինչպես է մարզվում, և միշտ հիացել եմ նրա տաղանդով: Այսքան տարի հետո նա շարունակում է անհնարինն անել: Մեսսին յուրօրինակ ֆուտբոլիստ է»,- Ինիեստայի խոսքերն է մեջբերում Marca-ն: