Single Blog Title

This is a single blog caption

Ինյեստա. «Մենք հաղթեցինք բարդ մրցակցի»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան գոհ է մնացել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 երզափակչում կատալոնական ակումբի ցույց տված խաղից: Ինիեստայի կարծիքով կատալոնացիները մեծ առավելություն ունեին խաղադաշտում մրցակցի նկատմամբ: Նշենք, որ «Բարսելոնան», «Սելտայի» դեմ մրցավեճում առավելության է հասել 5-0 հաշվով:

«Մենք մեզ հրաշալի ենք զգում, «Բարսելոնան» դուրս եկավ հաջորդ փուլ հաղթելով բավականին բարդ մրցակցի: Մենք շատ լավ պահում էինք գնդակը և տեղաշարժվում խաղադաշտում իրականացնելով գրոհներ: «Բարսելոնան» մրցակցին ոչ մի շանս չտվեց»,- ասել է Ինյեստան: