Single Blog Title

This is a single blog caption

Ինչո՞ւ է «Բարսային» անհրաժեշտ հաղթել Լա Լիգան հնարավորինս շուտ

Իսպանիայի «Պրիմերայի» դասակարգային աղյուսակում անմիջական հետապնդողներից մեծ առավելությամբ՝ կատալոնական «Բարսելոնան» սկսում է երկրորդ շրջանը։

Գրեթե անթերի առաջին շրջան անցկացնելով (միայն 3 ոչ ոքի և 0 պարտություն՝ 57 հնարավորից 51 միավոր)՝ «Բարսելոնան», ըստ Sport.es-ի, 70%-ով հաղթել է Իսպանիայի առաջնությունը։ Ակումբը իր հիմնական մրցակիցներից՝ «Վալենսիայից» ու Մադրիդի «Ատլետիկոյից» առաջ է անցել 11 և 9 միավորով, իսկ Մադրիդի «Ռեալից»՝ 19։

Կարևոր է նշել նաև, որ երկրորդ շրջանում «Բարսելոնան» իր հիմնական հակառակորդների հետ անցկացնելու է տնային հանդիպումներ՝ բացի «Սևիլյայից»։ Հաշվի առնելով այս ամենը՝ «Բարսան» ձգտելու է հաղթել «Լա Լիգան» հնարավորինս շուտ։

Ըստ Sport.es-ի՝ դա պետք է անել առաջնության ավարտից 7 տուր առաջ՝ ապրիլի կեսերին, որպեսզի կատալոնական ակումբը կարողանա ուշադրությունը կենտրոնացնել «Արքայական գավաթի» և «Չեմպիոնների լիգայի» վրա։ Մինչ այդ հաջող հանդես գալու դեպքում Էռնեստո Վալվերդեի թիմը ապրիլի կեսերին կարող է լինել «Գավաթի» եզրափակչում և «Չեմպիոնների լիգայի» կիսաեզրափակչում։

«Բարսելոնան» չի հրաժարվի ոչ առաջնությունից, ոչ գավաթից, ոչ էլ «Չեմպիոնների լիգայից»։ Բացի այդ ակումբի ֆուտբոլիստներից շատերը մասնակցելու են «Մունդիալին», և նրանցից շատ են ակնկալիքները, ինչպես օրինակ Մեսսից, Տեր Շտեգենից, ինչպես նաև սկումբի իսպանացի ֆուտբոլիստներից՝ Պիկեից, Ռոբերտոյից, Ինյեստայից, Ալբայից, Բուսկետսից։