Single Blog Title

This is a single blog caption

Ինչպիսին կլինի 2017/18 թթ. մրցաշրջանի «Բարսելոնան»

Էռնեստո Վալվերդեն մայիսի 29-ին պաշտոնապես նշանակվեց կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ: Մարզչական կարիերայի մեծ մասը Իսպանիայում անցկացրած մասնագետին կատալոնացիները լավ են ծանոթ:«Մրջյունը» ղեկավարել է տարբեր թիմեր՝ կարողանալով իր հետքը թողնել այդ ակումբների պատմությունների մեջ: Փորձենք էքսկուրս անցկացնել Վալվերդեի թողած հետքերով և ենթադրել նրա կողմից կիրառելիք սխեմաները «Բարսելոնայում»:

«Էսպանյոլ Բարսելոնա»

Նրա մարզչական հմտություններին ֆուտբոլային աշխարհը սկսեց լավ ծանոթանալ 2006 թվականից՝ կատալոնական «Էսպանյոլում» անցկացրած տարիներին: Նա սկսել է շատ լուրջ օգտագործել 4-4-2 տակտիկան՝ հարձակվողական կիսապաշտպանով:

4-4-2 սխեման ցանկացած պահի մարզչի հրահանգով կարող էր դառնալ 4-3-3. հարձակվողական ոճի կիսապաշտպանը շարժվում է առաջ, իսկ կենտրոնական հարձակվողները տարածվում են ամբողջ հարձակման գծով: Կիսապաշտպաններն էլ համապատասխանաբար շարժվում են առաջ:

Այ այսպիսի սխեմայով «Էսպանյոլը» կատալոնական դերբիում կարողացել է մի քանի անգամ հաղթանակ տոնել «Բարսելոնայի» դեմ խաղերում: Հենց այս դասավորվածությամբ «թութակները» Էռնեստո Վալվերդեի գլխավորությամբ ունեցան երեւի իրենց ամենամեծ նվաճումը՝ հասնելով Եվրոպա Լիգայի եզրափակիչ:

Իսպանացի մասնագետի գլխավորությամբ ամենաարդյուավետ ֆուտբոլիստն է եղել Լուիս Գարսիան, որը 2 մրցաշրջանում Լա Լիգայի շրջանակներում խփել է 23 գոլ:

Картинки по запросу Valverde in Espanyol

«Օլիմպիակոս»

Վալվերդեի՝ «Էսպանյոլում» ունեցած հաջողությունները ստիպեցին եվրոպական գրանդներին ուշադրություն դարձնել 42-ամյա մարզչին, սակայն Էռնեստոն ընտրեց հնարավորություններով համեստ «Օլիմպիակոսը»:

Հունական «Օլիմպիակոսը», որն «Էսպանյոլի» համեմատ ուներ ավելի թույլ կազմ, Էռնեստոյի գլխավորած առաջին իսկ տարին նվաճեց «Ոսկե դուբլը» (Հունաստանի առաջնությունը և գավաթը): Վալվերդեն «կարմրասպիտակներին» հաճախ դաշտում դասավորում էր 4-4-1-1 սխեմայով, քանի որ չուներ բարձրակարգ ֆուտբոլիստներ իր ձեռքի տակ:

«Մրջյունը» «Օլիմպիակոսում» անցկացրած երկրորդ և վերջին տարում նվաճեց Հունաստանի գավաթը և կարողացավ երկու տարում նվաճել երկու տիտղոս: Սակայն դա դեռ վերջը չէր: Մեկ տարի «Վիլյառեալը» ղեկավարելուց հետո նա կրկին վերադարձավ Հունաստան: Կրկին «Օլիմպիակոս», սակայն այս անգամ նա վերադարձավ ավելի մասնագիտացած: Այս անգամ հունական գրանդը հաջողության հասավ 4-2-3-1 (4-5-1) սխեմայի շնորհիվ:

Երկու տարում Վալվերդեն ունեցավ բազում հաղթանակներ և կարողացավ երկու անգամ հաղթել առաջնությունում և մեկ անգամ նվաճել երկրի գավաթը:

«Վիլյառեալ»

Ինչպես արդեն նշեցինք, Վալվերդեն «Օլիմպիակոս» վերադարձավ մեկ տարվա ընմիջումից հետո և այդ ընդմիջման ընթացքում նա մարզեց հայրենի «Վիլյառեալը»: Ոչ մի լուրջ նվաճում չունենալու պատճառով Վալվերդեն ակումբը գլխավորեց մեկ տարի, սակայն թիմ բերեց ամբողջովին այլ դասավորվածություն՝ նկատի ունենք 4-2-4-ը, որը շատ մարզիչներ վախենում են օգտագործել, իսկ ոմանք չեն կարողանում պայքարել դրա դեմ:

Հարձակման կենտրոնում էին գտնվում թիմի ռմբարկուներ Ռոբերտո Սորիանոն և Դավիդ Ֆուստերը, որոնց բոլոր կողմերց ուղղված էին փոխանցումները: Հենց այսպիսի մարտավարությամբ Բրազիլիայի ազգային հավաքականը 1960-70-ականներին կարողացավ դառնալ ԱԱ-ի եռակի չեմպիոն:

«Վալենսիա»

Էռնեստոն ժամանակ չկորցրեց և Վիլյառեալից ոչ հեռու գտնվող Վալենսիա քաղաքի «Վալենսիա» ֆուտբոլային ակումբում էլ սկսեց աշխատանքը: «Չղջիկների» հետ ամեն ինչ անհաջող էր: Վալվերդեն չկարողացավ ֆուտբոլիստների հետ ընդհանուր լեզու գտնել և գնաց թիմից: Թիմում ոչինչ չստացվեց մասնագետի մոտ, Էռնեստոյի նախընտրած տակտիկան 4-2-3-1-ն էր, որը նաև օգտագործում էր Հունաստանում:

Սակայն «Վալենսիայի» հանդերձարանում տիրող վատ մթնոլորտը չէր արտացոլում այն, ինչ կատարվում էր դաշտում: 5-րդ հորիզանականը զբազեցրած «Վալենսիան» ուներ 28-ամյա հիանալի ռմբարկու, որը Վալվերդեի հետ աշխատեց միայն մեկ մրցաշրջան, սակայն հասցրեց այդ ընթացքում Լա Լիգայի շրջանակներում մրցակցի դարպասը գրավել 24 անգամ: Այդ տղան Ռոբերտո Սոլդադոն էր, իսկ այդ տարիները նրա կարիերայում լավագույնն էին:

«Աթլետիկ Բիլբաո»

2013 թվական. Վալենսիայում տիրող վատ մթնոլորտից հոգնած Վալվերդեին սկսեց ուշադրություն դարձնել «Աթլետիկը»: Սկսվեց Վալվերդեի մարզչական աշխատանքի ամենափայլուն շրջանը: Այնտեղ մնաց չորս տարի, նվաճեց բոլորին հայտնի Իսպանիայի Սուպերգավաթը՝ հաղթելով «Բարսային» 4:0 հաշվով: Բասկյան ակումբում սկսեց օգտագործել արդեն իրեն հարազատ դարձած 4-2-3-1 դասավորվածությունը:

«Բիլբաոյի» գլխավոր զենքը, իհարկե, «Վալենսիայից» տեղափոխված Արից Ադուրիզն էր: Բասկ հարձակվողը Վալվերդեի գլխավորությամբ 4 տարում Լա Լիգայի շրջանակներում 68 անգամ աչքի է ընկել մրցակցի դարպասի գրավմամբ:

Գաղտնիք չէ, որ Էռնեստոն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդ ֆուտբոլիստներին, և հենց դա է պատճառը, որ նրա մարզչկական կարիերայում համաշխարհային բացահայտումները շատ են: 2013 թվականին իր գալստյան հետ մեկտեղ նա վստահություն ներշնչեց թիմ նոր ոտք դրած Էմերիկ Լապորտին, որը հիմա «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում է: Նրա մեծ բացահայտումներից մեկն էր Ինյակի Վիլիամսը: Այո, առաջին սեւամորթը բասկյան ակումբում, որը մեծ անակնկալ էր բոլորի համար: Ինյակին այժմ համաշխարհային մակարդակի հարձակվող է և արդեն հասունացել է գրանդ ակումբներ տեղափոխվելու համար: Վերջին՝ 2016/2017 թթ. մրցաշրջանում Վալվերդեն Ինյակիին շատ վստահեց: Բասկ ֆուտբոլիստը անցկացրեց 38 հանդիպում, որոնցում աչքի ընկավ 5 անգամ մրցակցի դարպասի գրավմամբ, իսկ 15/16 մրցաշրջանը շատ լավ դասավորվեց նրա համար: Անցկացնելով 24 հանդիպում, խփեց 8 գոլ:

«Աթլետիկում» Էռնեստոն ուներ արդեն այդքան բաղձալի լավ ֆուտբոլիստներին: Եթե արդեն կան բարձրակարգ հարձակվողներ, ապա նաեւ ի հայտ է գալի 4-3-3 սխեման, որի հետ Վալվերդեն առնչվում էր առաջին անգամ:

Էռնեստոն բազմաթիվ անգամներ կարողացել է հաջող հանդես գալ մի շարք իսպանական և եվրոպական գրանդների դեմ և չնայած 4 տարում նվաճել է ընդհամենը մեկ գավաթ, սակայն իր մեծ հետքն է թողել ակումբի պատմության մեջ:

Ինչպիսի դասավորվածությամբ կխաղա «Բարսելոնան»

Համեմատելով Վալվերդեի գլխավորած բոլոր թիմերի հետ և իհարկե հարգելով նրանց` նշենք, որ Բարսայի կազմը  անհամեմատ ուժեղ է: Նախ կարելի է սկսել հարձակվողական եռյակ ՄՍՆ-ից, որը թիմում ունի ամենակարեւոր դերը: Հնարավոր է, որ Էռնեստոն հետ քաշի Մեսսիին՝ որպես ենթահարձակվող, իսկ Սուարեսն ու Նեյմարը (եթե Նեյմարը մնա թիմում) խաղան կենտրոնում:

Նաեւ կա մի այլ տարբերակ: Ինչու՞ է Վալվերդեն գնել Դեուլոֆեուին: Պատասխանը պարզ է: Ինյեստան բոլորել է 33-ամյակը և արդեն նրա խաղից զգացվում է, որ փոխարինող է պետք: ՄՍՆ հարձակվողական եռյակը պետք է քանդվի, քանի որ Մեսսին իր տեղը պետք է զիջի Դեուլոֆեուին, իսկ արգենտինացին կտեղափոխվի Ինյեստայի դիրք՝ ապահովելով բավարար փոխանցումների քանակը հարձակվողներին:

Գոմեշի համար Բարսային առաջարկում էին 45 միլիոն եվրո, ինչու՞ Վալվերդեն մերժեց և ինչ պլաններ ունի Անդրեի հետ կապված: ԵԹԵ չստացվի Վերատիի տրանսֆերը, ապա իսպանացի մասնագետը կարող է «հենվել» Գոմեշի վրա, աշխատելով նրան դարձնել ավելի օգտակար և՛ Ինիեստայի դիրքում, և՛ Բուսկետսի:

Հարձակման գիծ. Ալկասե՞ր, թե՞ Մունիր: Ամենաքննարկվող հարցերից մեկը սա է: Բնական է, որ Մունիր, բայց ինչու՞:

  1. Նախ սկսենք նրանից, որ Մունիրը «Բարսայի» սան է և մրցաշրջանի ընթացքում տասը խաղ խաղալը նրա համար մեծ երջանկություն կլինի: Իսկ Ալկասերը բողոքում է քիչ խաղաժամանակի համար, քանի որ նրան աճ գրանցել է պետք, իսկ տարվա մեջ 10-13 խաղով մակարդակդ չես բարձրացնի:
  2. Մարոկկոցին ավելի նվիրված և «հավեսով» կխաղա, քանի որ, ինչպես նշեցինք, նա հոգով-սրտով «կապտանռնագույն է»:
  3. Մունիրը երեք տարով երիտասարդ է Ալկասերից:
  4. Ալկասերը անընդհատ աշխատավարձի բարձրացում կպահանջի, իսկ Մունիրը կբավարարվի եղածով:

Ենթադրենք՝ վաճառեցինք Ալկասերին: Այստեղ կան շատ հարցեր: Ինչպես գիտենք, «Բարսան» գնեց Դեուլոֆեույի տրանսֆերը, իսկ դա լրիվ «կփակի Մունիրի օդերը», սակայն այստեղ մի պայծառ կետ կա: Չորրորդ հարձակվողի համար պայքարը կսրվի և կոնկուրենիցայի արդյունքում երկու ֆուտբոլիստները կսկեն շատ արագ առաջընթաց գրանցել:

Քանի «Բարսան» ներկայումս սպասողական դիրք է բռնել Նեյմարի հնարավոր տրանսֆերի պատճառով, Նեյմարին փոխարինողի հարցը բնականաբար պետք է մտահոգի արդեն կապտանռնագույն դարձած «Մրջյունին»: Հավանական է, որ Նեյմարի հնարավոր տեղափոխումը «ՊՍԺ» հարկադրի Վալվերդեին նոր հարձակվողական տակտիկա մշակել անմիջապես նոր մրցաշրջանի ընթացքում:

Կիսապաշտպանություն. Կիսապաշտպանների քանակը չափազանց մեծ է: Ունենք 8 կիսապաշտպան, որոնք տարբեր կողմերից բողոքում են քիչ խաղաժամանակ ունենալու համար: Թուրանը խաղամակարդակն ընկել է, Դենիսի ինքնավստահությունը չի հերիքում, Ռաֆինյան վնասվածքներից աչք չի բացում, Գոմեշը անընդհատ քննադատվում է և կորցնում ինքնավստահությունը, Ալենյան դեռ երիտասարդ է, Ինիեստան արդեն 33-34 տարեկան, Բուսկետսը տարիքի հետ կոցնում է խաղային որակները, իսկ Ռակիտիչը… Միակ ստաբիլ կիսապաշտապանը Ռակիտիչն է, ինչը չի նկատվում ոչ մեկի կողմից, քանի որ նա կատարում է դաշտում մեծամասամբ սեւ գործ, և երեւում է միայն նրա կատարած աշխատանքը: Այս տարի կիսապաշտպանությանը կմիանա նաեւ Սերժի Ռոբերտոն, քանի որ նրա դիրքը պաշտպանության աջ եզրում արդեն զբաղեցրել է Նելսոն Սեմեդուն:

Թվարկեցինք մերոնց, և այստեղ ծագում է մի անհասկանալի հարց. Ինչի՞ համար գնել Վերատիին, Պաուլինյոյին, Հեռերային և այլն: Կարելի է պարզապես ժամանակ և շանս տրամադրել մեր երիտասարդներին իրենց կարողությունները ցույց տալու համար: Պետք չէ աստղաբաշխական գումարներ ծախսել այլոց համար, եթե ունենք մերը: Հուսով եմ, որ Վալվերդեն նույնպես մեզ նման է մտածում: Հնարավոր կիսապաշտպանական գծի հոծացումը կնկատվի արդեն իսկ նախամրցաշրջանային ամերիկյան տուրնեի ընթացքում, մանավանդ որ մրցակիցները բոլորն էլ թոփ թիմեր են, և կիսապաշտպանական գծի կայունացումը կլինի Վալվերդեի հիմնական նպատակներից մեկը:

Փորձենք առաջարկել հնարավոր տարբերակներ՝ ըստ խաղերի նշանակության, եթե նոր ձեռքբերում տեղի չունենա.

1.Ինիեստա, Բուսկետս, Ռակիտիչ, Մեսսի (4-4-2 – ի դեպքում)

2. Բուսկետս -Ռակիտիչ-Ռոբերտո՝ կենտրոնում, և աջ ու ձախ եզրերում մաքուր վինգերների օգտագործում՝ Սեմեդու-Ալբա սխեմայով, ազատ Մեսսիով:

3.Ծանր խաղերի, հակառակորդի կրեատիվ եզրային հարձակվողների պարագայում հնարավոր ենք համարում Բուսկետս-Գոմեշ հենակետային դուետի գործածում, և այդ դեպքում «թերև» հարձակողական կիսապաշտպաններ՝ Ռոբերտո-Դենիս/Ալենյա:

4. Հակառակորդի կողմից «ավտոբուսային» պաշտպանության ժամանակ Բուսկետսն արդեն անելիք չի ունենում դաշտում և պարտադիր է դառնում ագրեսիվ ու չհոգնող Թուրանը՝ երկու կամ երեք «թեթև» հարձակողականների հետ:

Պաշտապնություն. Եկանք հասանք Բարսայի ամենախոցելի դիրքին. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ: Վերջերս հայտնի դարձավ, որ Բարսայի ղեկավարությունը լուծեց թիմի հիմնախնդիրներից մեկը: Գնելով Սեմեդուին՝ ուժեղացրեց աջ եզրը և մրցակցություն մտցրեց պորտուգալացու և Ալեիշ Վիդալի միջեւ: Կենտրոնում բացարձակապես խնդիր չունենք, ունենք 4 կենտ. պաշտպան (Պիկե, Ումտիտի, Մասկերանո, Մարլոն), իսկ եւս մեկը Վալվերդեն ցանկանում է գնել (Լապորտ): Ձախ եզրում ունենք երկու պաշտպան, սակայն մրցակցությունը «մեռած է»: Ալբան քիչ է խաղաժամանակ ստանում 3-4-3 տակտիկայի պատճառով, իսկ Դինը անցած մրցաշրջանում անցկացնելով 2-3 հանդիպում, այդպես էլ մրցակցություն չստեղծեց ձախ եզրում:

Եկեք հուսանք, որ հաջորդ մրցաշրջանում հաքերները կկոտրեն Պիկեի թվիթերյան էջը և իսպանացին կվերադառնա իրական կյանք, հուսանք, որ Ումտիտին կշարունակի նույն համարձակությամբ և ուժով, ինքնավստահությամբ և ինտելեկտով, հուսանք, որ Մասկերանոյի՝ «Բարսայում» խփած գոլերի քանակը կավելանա մի քանի անգամ…

Դարպասապահներ. Երեւի բոլորս էլ վստահ ենք, որ «Բարսելոնան» առաջիկա 10-12 տարում դարպասապահի խնդիրներ չի ունենա, քանի որ դարպասում ունենք գերմանական մեքենա, որի կողքին կանգնած է նաեւ թռչող հոլանդացին:

Ի՞նչ տակտիկա կընտրի Վալվերդեն

Բարսայի համար լավագույն սխեման հենց 4-3-3-ն է, քանի որ արդեն ունենք Սեմեդու և կարող ենք խաղալ մաքուր 4 պաշտպանով: Կա նաեւ 4-3-1-2 տարբերակը, որի մասին արդեն խոսել ենք: Հնարավոր 3-2-2-1-2 (ազատ ստեղծագործող Մեսսիով և վինգերներով) սխեմայի մասին արդեն իսկ խոսեցինք, կարծես «Բարսայի» նկատմամբ կիրառելի չէ, բայցևայդպես «Մրջյունը» կարող է փորձել:Եթե ռեալիստ լինենք, մեզ ոչ մի տրանսֆեր պետք չի գա, քանի որ ունենք ցանկացած դիրքում լավ երիտասարդներ:

Ինչի՞ համար գնել Վերատտի, եթե ունենք Ռոբերտո և Գոմեշ, ինչի՞ համար գնել Էռերա, եթե ունենք Դենիս և Արդա, ինչի՞ համար գնել Պաուլինյո, եթե ունենք մի անբողջ կիսապաշտպանների «բանակ»:

Հույս ունենանք, որ Վալվերդեն կկարողանա «լեզու գտնել» «Բարսելոնայի» հետ և կկարողանա հասնել լուրջ նվաճումների և իր անունը հավերժ դրոշմել Թիմի պատմության էջերում:

Visca el Barca I Visca Catalunia

Նորայր Բաղդասարյան