Single Blog Title

This is a single blog caption

Ինչ է ասել Մեսսին Սամպաոլիին Խորվաթիայից կրած պարտությունից հետո

Արգենտինացի լրագրող Արիել Սենոսիաինը «Մունդիալի պատմությունները» գրքում ներկայացրել է, թե ինչ են խոսել հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին և թիմի առաջատար Լեո Մեսսին Խորվաթիայից կրած պարտությունից հետո: Նախ թիմի ֆուտբոլիստներն իրենց անվստահությունն է հայտնել Սամպաոլիին, որից հետո վերջինս ասել է.

«Դուք ինքնե՞րդ եք ուզում ընտրել մեկնարկային կազմը»: Այդ պահին Մեսսին պատասխանել է. «Դուք ինձ 10 անգամ հարցրել եք մեկնարկային կազմի համար, թե ում եմ ցանկանում տեսնել դաշտում, ում ոչ, բայց ես երբեք ձեզ անուններ չեմ տվել: Ասեք բոլորի մոտ, որ դա այդպես է»:

Այսքանից հետո խոսակցությանը միջամտել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կլաուդիո Տապին և ասել Սամպաոլիին, որ նա պետք է հանձնվի: