Single Blog Title

This is a single blog caption

Ի՞նչ առավելություններ կտա Penyista Card-ը

«Պենյա Բլաուգրանա Երեւանը» օրեր առաջ հայտարարեց ֆան ակումբում հայտագրումների վերջնական փուլի մասին, որի ընթացքում պետք է վճարել նաեւ անդամավճարները:

Որոշ երկրպագուներ հարցնում են՝ «ո՞րն է մեր օգուտը այդ քարտերից»: Բաց թողնելով այն փաստը, որ «Բարսայի» պաշտոնական ֆան ակումբի անդամ լինելն արդեն իսկ մեծ պատիվ է յուրաքանչյուր երկրպագուի համար, ստորեւ կներկայացնենք այն առավելությունները, որոնք, այնուամենայնիվ, պենյիստաները ստանում են: (Պենյիստա – ֆան ակումբի անդամ)

Ի դեպ, անդամագրվելու հայտ կարող եք ուղարկել ԱՅՍՏԵՂ

Առավելություններ Բարսելոնայում

  • Դուք ստանում եք վավերականացված ապացույց, որ «Բարսայի» համաշխարհային ֆան ակումբի անդամ եք:
  • Դուք ստանում եք վավերականացված ապացույց, որ «Բարսայի» հայաստանյան ֆան ակումբի անդամ եք:
  • Հասանելիություն ակումբի տարբեր տարածքներին
  • Անհատական ուշադրություն Երկրպագուների գրասենյակում
  • 25% զեղչ «Բարսելոնայի» թանգարանի տոմսերի համար
  • Անսահմանափակ քանակությամբ տոմսեր գնելու հնարավորություն՝ միայն PB Yerevan-ի նախագահի կողմից տրված փաստաթղթի լիազորությամբ
  • Հասանելիություն Ֆան ակումբների համաշխարհային կոնգրեսին, հանդիպումներին եւ/կամ «Բարսայի» միջոցառումներին
  • Մասնակցության թույլատվություն «Բարսելոնայի» ֆան ակումբների համաշխարհային ֆուտբոլային մրցաշարին
  • Մասնակցություն «Բարսելոնայի» հասարակական միջոցառումներին
  • Ներկա գտնվել «Բարսայի» կենտրոնական ֆան ակումբի ընդունելություններին
  • Անվճար հետեւել «Բարսա Բ»-ի, «Խուվենիլ Ա»-ի, կանանց թիմի տնային խաղերին
  • Կախված խաղերի մակարդակից՝ անվճար կամ 50% զեղչով հետեւել ֆուտզալի, հանդբոլի, չմուշկներով հոկեյի տնային խաղերին

Հայաստանում

  • Ստանալ անվանական անդամաքարտ
  • Մասնակցել «Պենյա Բլաուգրանա Երեւանի» կողմից կազմակերպվող համատեղ դիտումներին
  • Մասնակցել «Պենյա Բլաուգրանա Երեւանի» կողմից կազմակերպվող մրցույթներին, խաղարկություններին, որտեղ խաղարկվելու են բազմաթիվ անակնկալներ՝ սկսած մարզահագուստից, մինչեւ ուղեգիր՝ դեպի Բարսելոնա
  • Մասնակցել «Պենյա Բլաուգրանա Երեւանի» կողմից կազմակերպված ժողովներին
  • Ունենալ հնարավորություն ներկա գտնվել Պաշտոնական ֆան ակումբի փակ միջոցառումներին
  • Ստանալ անձնական մեյլ, որը կլինի ձեր անուն ազգանունով եւ կվերջանա @fcbarcelona.am-ով
  • Ներկայացնելով անդամաքարտը՝ ստանալ մինչեւ 20% զեղչ «Պենյա Բլաուգրանա Երեւանի» հետ պայմանագիր կնքած բազմաթիվ խանութներից, ֆասթ ֆուդ եւ զվարճանքի այլ կենտրոններից: (այդ ցանկը դեռ թարմացվում է եւ վերջնական տարբերակը կհրապարակվի շուտով)
  • Աստիճանաբար այս առավելությունների քանակը կավելանա, բայց, գիտեք, դա պետք է երկրորդական լինի: