Single Blog Title

This is a single blog caption

Իեռի Մինա. «Երազել եմ այստեղ գտնվելու մասին»

«Բարսելոնայի» նորեկ եռի Մինան, որն այսօր՝ հուվարի 13-ին, պաշտոնապես կներկայացվի որպես «Բլաուգրանայի» ֆուտբոլիստ, պատմել է իր զգացողությունների և ակնկալիքների մասին:

«Ինձ համար աննկարագրելի պատիվ է այստեղ գտնվելը: Ես միշտ երազել եմ դրա մասին: Հիմա ես հնարավորություն ունեմ լինել այստեղ և խաղալ այնպիսի մեծագույն խաղացողների հետ, ինչպիսիք են Մեսսին, Պիկեն և Ումտիտին:

Նրանք աշխարհի լավագույն խաղացողներն են և ես հուսով եմ, որ մենք կհասնենք մեր նպատակների իրականացմանը և տիտղոսներ կնվաճենք միասին:

Նախևառաջ, ես պարզապես ցանկանում եմ շատ բաներ սովորել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից:

«Բարսելոնան» շատ ամուր, համախմբված թիմ է, որը մեծ տիրապետում ունի: Սա աշխարհի լավագույն թիմն է»,- Մինայի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ այսօր Մինան պաշտոնապես կդառնա «Բարսելոնայի» խաղացող և գրիչով կվավերացնի ակումբի հետ իր 5-ամյա պայմանագիրը: