Single Blog Title

This is a single blog caption

«Իբիցայի» նախագահ. «Մենք լուրջ ակումբ ենք, ոչ թե գիշերային ակումբ»

Իսպանիայի Գավաթի վիճակահանության արդյունքում «Բարսելոնային» որպես մրցակից բաժին է հասել Սեգունդայում հանդես եկող «Ունիոն Դեպորտիվա Իբիցան»: Այս վիճակահանությունը սպորտային հեռուստաշոուների համար կատակելու առիթ է դարձել:

Ամադեո Սալվոն՝ «Իբիցայի» նախագահը, քննադատել է TV3-ով հեռարձակվող Esport Club հաղորդումը այն բանից հետո, երբ նրանք ակումբի լոգոն փոխարինել են Pacha գիշերային ակումբի տարբերանշանով:

Ֆունկցիոները «Թվիթերի» իր էջում գրառում է կատարել այդ մասին, ինչպես նաև ավելի ուշ մեկնաբանություն տվել Cadena COPE-ին, նշելով, որ հանրային ֆինանսավորում ունեցող հեռուստաալիքի եթերում ֆուտբոլային ակումբը գիշերային ակումբի հետ կապելն ու կատակելը անհարգալից քայլ է:

«Դա անարգանք է համեստ ակումբի նկատմամբ: Մենք լուրջ ակումբ ենք, ոչ թե գիշերային ակումբ: Ինձ դա դուր չեկավ», – ասել է Սալվոն: