Single Blog Title

This is a single blog caption

Ի՞նչ անգնահատելի խորհուրդ է տվել Մեսսին Նեյմարին

Բրազիլական GloboTV-ի “Altas Horas” հաղորդմանը տված հարցազրույցում «Բարսելոնայի» նախկին աստղ Նեյմարը պատմել է թիմակցի՝ Լիոնել Մեսսիի հետ ունեցած ջերմ հարաբերությունների և ամուր կապի մասին։

«Դեռ նոր էի տեղափոխվել «Բարսելոնա»։ Վատ առաջին խաղակես էի անցկացրել և բարկությունից ու անզորությունից գրեթե լաց էի լինում հանդերձարանում։

Մեսսին նկատեց ինձ և մոտեցավ, սկսեց խոսել ինձ հետ։

«Դու պետք է ցույց տաս ՔԵԶ, ՔՈ ֆուտբոլը, և երբեք չվախենաս դրանից։ Ուզես թե չուզես՝ նման թիմում, նման ֆուտբոլիստների հետ խաղալը քեզ կվախեցնի, կստիպի ամաչել»,_ ասաց ինձ Մեսսին։

Նրա հետ խոսելուց հետո սկսեցի ցուցադրել իմ ոճը՝ առանց վախենալու։ Շատ մեծ վստահություն զգացի նրա նկատմամբ։ Այդ օրվանից ամեն ինչ փոխվեց. մենք կապվեցինք ամուր կապով և դարձանք ընկերներ»,_ Նեյմարի խոսքերը մեջբերում է Mundo Deportivon-ն։