Single Blog Title

This is a single blog caption

Հրավիրում ենք միասին դիտելու Էլ Կլասիկոն

«Պենյա Բլաուգրանա Երեւանը»՝ «Բարսելոնայի» պաշտոնական ֆան ակումբը Հայաստանում, Բարսամաններին (եւ ոչ միայն) հրավիրում է դեկտեմբերի 23-ին կայանալիք Էլ Կլասիկոն դիտել միասին:

Ֆանզոնը տեղի կունենա Սայաթ Նովա 3 հասցեում գտնվող Yankee Pub-ում:

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մեզ հետ դիտել խաղը եւ վստահ են, որ ճիշտ ժամանակին կլինեն տեղում, պարտադիր պետք է գրանցվեն ԱՅՍՏԵՂ:

Տեղեկացնենք, որ կա 2000 դրամի դեպոզիտ: Այսինքն՝ մեկ անձի նվազագույն հնարավոր պատվերի արժեքը պետք է լինի 2000 դրամ:

Ֆանզոնի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ֆեյսբուքյան էջում տեղադրված իվենթում:

Պենյա Բլաուգրանա Երեւանը հիմնադրվել է 2016 թվականի հուլիսի 9-ին: «Բարսելոնայի» կողմից պաշտոնական կարգավիճակ ստացել է 2017 թվականի հունիսի 20-ին:

Առաջին անգամ «Բարսայի» ֆան շարժումը համատեղ դիտում անցկացրել էր 2015-ի հունիսին՝ նույն Yankee Pub-ում դիտելով «Բարսելոնա» – «Յուվենթուս» ՉԼ Եզրափակիչը:

Ավելի մանրամասն մեր մասին՝ FCBarcelona.am կայքում: