Single Blog Title

This is a single blog caption

Հյոնես. «Եթե Դեմբելեին նման գործողությունների դրդում է «Բարսելոնան», ապա ես այլևս չեմ հարգում նրան»

«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը մեկնաբանել է հարձակվող Ուսման Դեմբելեի պահվածքը, վերջինիս «Բորուսիան» չի պատրաստվում վաճառել «Բարսելոնային»:

«Եթե Դեմբելեն լիներ «Բավարիայի» խաղացող, նա կտուգանվեր մեկ ամսվա աշխատավարձով: Յուրաքանչյուր մարզում բաց թողնելուց հետո վերջինս կվճարեր 100 հազար եվրոյի չափով գումար: Եվ այսպես մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը:

Եթե Դեմբելեին նման քայլերի դրդում է «Բարսելոնան», ապա ես այլևս չեմ հարգի նրան: Խաղացողին պայմանագիրը դադարեցնել խրախուսելը ստորություն է:

Բայց եթե «Բորուսիային» խաղացողի համար առաջարկվի 130 մլն եվրո կամ ավելին, ապա այստեղ ակումբը միմիայն շահում է, քանի որ իրականում Դեմբելեն ավելի քիչ արժի: Այդ գումարով դուք կարող եք գնել մի քանի Դեմբելե»,- ասել է Հյոնեսը: