Single Blog Title

This is a single blog caption

Հարցը լուծված է. «Բարսելոնան» Գրիզմանի գործի համար 15 մլն եվրո է վճարել «Ատլետիկոյին»

Կատալոնական «Բարսելոնան» ու Մադրիդի «Ատլետիկոն» ընդհանուր համաձայնության են եկել Անտուան Գրիզմանի տրանսֆերի համար ծագած խնդիրների շուրջ:

Ինչպես հայտնում է AS-ը, կատալոնացիները 15 մլն եվրո են վճարել մադրիդցիներին 28-ամյա խաղացողի տրանսֆերի բանակցությունները վաղաժամ սկսելու համար: Ըստ համաձայնության՝ մադրիդյան ակումբը չպետք է հրապարակի ֆուտբոլիստի գործակալի ու «Բարսելոնայի» ներկայացուցիչների նամակագրությունը: Այն հրապարկելու դեպքում կատալոնական ակումբը լուրջ պատժամիջոցների կարող էր ենթարկվել:

Չնայած այս լուրերին, երկու ակումբներն էլ հերքում են, որ վճարված գումարը Գրիզմանի տրանսֆերի համար է: