Single Blog Title

This is a single blog caption

Հանուն Ինյեստայի. Իսպանիայի հավաքականի հայտացուցակի հրապարակումը հետաձգվել է

Աշխարհի առաջնությանը մեկնող Իսպանիայի հավաքականի հայտացուցակի հրապարակման ժամկետը հետաձգվել է: As-ը տեղեկացնում է, որ դա արվել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստայի համար:

Հայտացուցակի հրապարակումը նախանշված էր մայիսի 18-ին, սակայն այն կկայանա 3 օր անց: Պատճառն այն է, որ մայիսի 18-ին իսպանացին վերջին խաղն է անցկացնելու «կապտանռնագույնների» կազմում: «Ֆուրիա ռոխայի» մարզիչները չեն ցանկանում, որ ֆուտբոլային հանրությունը և մամուլն այլ բաների վրա շեղվեն: Նրանք ուզում են, Ինյեստայի հրաժեշտը լայն լուսաբանում ստանա:

Այդ օրը «Բարսելոնան» ընդունելու է «Ռեալ Սոսյեդադին»: