Single Blog Title

This is a single blog caption

Հայտնի են «Ռեալի» և «Բարսելոնայի» մրցակիցներն Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչում

Կայացել է Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում՝ Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում մրցելու է իսպանական երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ունիոննիստասի» հետ:

Կատալոնական «Բարսելոնան» կհյուրընկալվի նույնպես երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Իբիցային»:

Մադրիդի «Ատլետիկոյի» մրցակիցը կլինի «Կուլտուրալ Լեոնեսան»՝ երրորդ դիվիզիոնից:

1/16 եզրափակչում թիմերը կանցկացնեն մեկ հանդիպում: