Single Blog Title

This is a single blog caption

Հայտնի են Պաուլինյոյի բուժզննման արդյունքները

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պաուլինյոն Իսպանիայի Գավաթի ¼ եզրափակչի «Էսպանյոլի» հետ խաղում խուսափել է լուրջ վնասվածքից: Այս մասին հաղորդում է Sport-ը:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ բրազիլացին ոտքի կոտրվածք է ստացել: Բուժզննման արդյունքում պարզ է դարձել, որ նա կոտրվածք չունի: Հավանականություն կա, որ Պաուլինյոն դաշտ կվերադառնա արդեն հունվարի 21-ին և կկարողանա մասնակցել «Բետիսի» հետ խաղին:

Ընթացիկ մրցաշրջանում Պաուլինյոն 26 խաղ է անցկացրել, դարձել 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: