Single Blog Title

This is a single blog caption

Հայտնի են 2021թ. Ակումբային Մունդիալի առաջին 10 մասնակիցները Եվրոպայից

ՖԻՖԱ-ն 2021թ. առաջին անգամ Աշխարհի ակումբային առաջնություն կանցկացնի նոր ձևաչափով։

Առաջնությունը կկայանա 2021թ. հունիսի 10-28-ը։ Հավանաբար, այն տեղի կունենա Չինաստանում։ Կմասնակցեն 24 թիմ տարբեր աշխարհամասերից, որոնք կբաժանվեն 3-ական թիմից բաղկացած 8 խմբի։

Եվրոպան կներկայա 12 ակումբով, որոնցից 10-ը արդեն հայտնի են. «Բարսելոնա», Մադրիդի «Ռեալ», «Լիվերպուլ», «Մանչեսթր Յունայթեդ», «Յուվենտուս», «Միլան», «Ինտեր», «Բավարիա», ՊՍԺ, «Այաքս»։

Եվս երկու թիմ կընտրվեն հետևյալ ակումբներից. «Մանչեսթր Սիթի», «Չելսի», «Ատլետիկո», «Բենֆիկա», «Պորտու», Դորտմունդի «Բորուսիա»։