Single Blog Title

This is a single blog caption

Հայտնի է Պիկեի նպատակները, եթե նա դառնա «Բարսելոնայի» նախագահը

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կարիերայի ավարտից հետո դիտարկում է կատալոնական ակումբի նախագահ դառնալու հնարավորությունը։

32-ամյա ֆուտբոլիստը պլանավորում է «Բարսայի» մարզական տնօրենի պաշտոնին վերադարձնել Անդոնի Սուբիսարետային, ինչպես նաև գլխավոր մարզիչ նշանակել Չավիին։

Պիկեն նաև ցանկանում է ակումբում տեսնել Անդրես Ինյեստային, որը հիմա հանդես է գալիս Ճապոնիայում։

Պաշտպանը չի բացառում նաև նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի վերադարձը, հաղորդում է AS-ը՝ հղում անելով El Larguero-ն։

Պիկեն հասկանում է, որ այս անձնավորությունները իրենց ժամանակներում օգնել են «Բարսելոնային» դառնալ աշխարհի մեծագույն ակումբներից մեկը, և թիմի երկրպագուները շարունակում են ջերմ վերաբերվել նրանց։