Single Blog Title

This is a single blog caption

Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Սետյենին «Բարսելոնայում» մինչև մրցաշրջանի ավարտը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը կարող է պաշտոնանկ արվել, եթե թիմը առաջիկա երկու խաղերում պարտվի «Ատլետիկոյին» կամ «Վիլյառեալին»: Այս մասին հայտնում է AS-ը:

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը որոշել է, որ Սետյենին պաշտոնանկ անելու դեպքում գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի «Բարսելոնա Բ»-ի մարզիչ Խավյեր Գարսիա Պիմյենտան:

«Ատլետիկոյի» դեմ հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: