Single Blog Title

This is a single blog caption

Հայտնի են «Ոսկե Գնդակ» մրցանակի առաջին թեկնածուները

France Football-ի թվիթերյան էջում հրապարակվել են «Ոսկե Գնդակ» մրցանակի հերթական նոմինանտներին: Առաջին հինգ հավակնորդներից են Նեյմարը Դիբալան, Լուկա Մոդրիչը, Մարսելոն և Կանտեն:

Մի փոքր ուշ ֆրանսիական պարբերականը հրապարակեց հավակնորդների հերթական հնգյակը: Նրանց մեջ են Լուիս Սուարեսը, Սերխիո Ռամոսը, Կոուտինյոն, Յան Օբլակը և Դրիս Մերտենսը:

Րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ հավակնորդների թվում հրապարակվել են նաև Դավիդ Դե Խեան, Ռոբերտ Լեվանդովսկին, Հարի Քեյնը, Էդին Ջեկոն և Դե Բրյունեն:

Հիշեցնենք, որ հավակնորդների ընդհանուր թիվը սկզբնական շրջանում կազմված է լինելու 30 ֆուտբոլիստից: