Single Blog Title

This is a single blog caption

Հայտնի է, թե որքան վարկ է վերցրել «Բարսելոնան» Գրիզմանի տրանսֆերի համար

«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հայտարարել է, որ ակումբը վարկ է վերցրել հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերը ձեռք բերելու համար։

«Հեշտ տրանսֆեր չէր մեզ համար։ Մենք 35 միլիոն վարկ ենք վերցրել, որը կմարենք 6 ամսում։ Ծախսել ենք ևս 85 միլիոն եվրո, որը գոյացել էր ֆուտբոլիստների վաճառքից»,- հայտարարել է «կապտանռնագույնների» նախագահը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Գրիզմանի համար վճարել է ֆուտբոլիստի հրաժարագին սահմանված 120 միլիոն եվրոն։