Single Blog Title

This is a single blog caption

Հայտնի է, թե ինչու է Բուսկետսը բաց թողել Շվեյցարիայի հետ խաղը

«Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը բաց է թողել Շվեյցարիայի հավաքականի հետ ԱԱ-2018-ի նախապատրաստության շրջանակներում երեկ կայացած խաղը:

Ինչպես հաղորդել է Իսպանիայի հավաքականի մամուլի ծառայությունը՝ 29-ամյա ֆուտբոլիստը մնացել է հյուրանոցում՝ բժիշկների հսկողության տակ: Բուսկետսի մոտ ախտորոշված է գաստրոէնտերիտ՝ ստամոքսաղիքաբորբ: