Single Blog Title

This is a single blog caption

Հայտնի է, թե երբ կմեկնարկի «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը

Հայտնի է դարձել, թե երբ կկայանա Պրիմերայի այս մրցաշրջանում կայանալիք երկրորդ Էլ Կլասիկոն:

Ինչպես հաղորդում է Sport.es-ը՝ 36-րդ տուրում «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև «Կամպ Նոու» մարզադաշտում կայանալիք հանդիպումը նախատեսված է 2018 թվականի մայիսի 6-ին և կմեկնարկի տեղական ժամանակով 20:45-ին (22:45` Երևանի ժամանակով):

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին հանդիպումը ավարտվել էր կատալոնական ակումբի 3:0 հաշվով հաղթանակով:

«Բարսելոնան» դեռևս վստահորեն գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը և 14 միավորով առաջ է մեկ խաղ պակաս անցկացրած Մադրիդի «Ռեալից»: