Single Blog Title

This is a single blog caption

Հայտնի է, թե երբ կկայանա Էլ Կլասիկոն

Sport.es պարբերականը տեղեկացնում է, որ հայտնի է դարձել այս մրցաշրջանի առաջին Էլ Կլասիկոյի օրը:

Լա Լիգայի շրջանակում «Բարսելոնան» և «Ռեալը» պետք է հանդիպեին հոկտեմբերի 26-ին: Ըստ աղբյուրի՝ խաղը կայանալու է դեկտեմբերի 18-ին:

Ավելի վաղ Էլ Կլասիկոյի օրը հետաձգվել էր Կատալոնիայում ցույցերի պատճառով:

Լա Լիգան ցանկանում էր խաղը տեղափոխել դեկտեմբերի 4-ին, իսկ ակումբները նախընտրում էին անցկացնել հանդիպումը դեկտեմբերի 18-ին: