Single Blog Title

This is a single blog caption

Հայտնի է Էլ Կլասիկոյի անցկացման հնարավոր ժամը

Հայտնի է դարձել Լա Լիգայի 10-րդ տուրի «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հետաձգված հանդիպման հնարավոր ժամը։

Կլասիկոն, որը կայանալու է դեկտեմբերի 18-ին, կարող է մեկնարկել տեղի ժամանակով 13։00-17։00 ընկած հատվածում (Երևանի ժամանակով՝ 16։00-20։00), հաղորդում է Sport.es-ը՝ հղում անելով El Partidazo de Cope-ն։

Այդպիսի որոշումը կօգնի խուսափել Իսպանիայի գավաթային հանդիպումների հետ համընկնումից, ինչպես նաև հնարավորություն կտա հանդիպումը ցուցադրել ասիական երկրների համար հարմար ժամին։