Single Blog Title

This is a single blog caption

Հայտնի է դարձել Մարադոնայի մահվան պատճառը

Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մահացել է Բուենոս-Այրեսի իր տանը, սրտի կաթվածից: Այս մասին Clarin-ին հայտնել է նրա փաստաբանը:

Նոյեմբերի 11-ին նախկին ֆուտբոլիստը դուրս էր գրվել հիվանդանոցից սուբդուրալ հեմատոմայի պատճառով վիրահատության ենթարկվելուց հետո:

Վերջին անգամ Դիեգոն հանրության առաջ հայտնվել էր հոկտեմբերի 30-ին՝ Արգենտինայի առաջնության 1-ին տուրի խաղում, որում իր թիմը՝ «Խիմնասիա և Էսգրիման» մրցել էր «Պատրոնատոյի» հետ: Խաղը նվիրված էր եղել Մարադոնայի 60-ամյակին:

Նա մինչև վերջ չէր հետևել խաղին վատացած ինքնազգացողության պատճառով: Ավելի ուշ հաղորդվել էր, որ նա հոսպիտակացվել է: