Single Blog Title

This is a single blog caption

Հայտնի է դարձել, թե երբ և որտեղ կտրվի «Ոսկե գնդակը»

Չնայած՝ Կրիշտիանու Ռոնալդուն արդեն լավագույնն է ճանաչվել FIFA-ի The Best մրցանակաբաշխության ժամանակ, որը կայացել էր հոկտեմբերին, բայց միևնույն է ֆուտբոլիստների համար ամենապատվարժան մրցանակը շարունակում է մնալ «Ոսկե գնդակը»:

2017 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը մրցանակը կստանա դեկտեմբերի 7-ին: Միջոցառումը կկայանա Էյֆելյան աշտարակում: Այս մասն հաղորդում է Marca-ն:

Մրցանակաբաշխությունը և պարգևատրման արարողությունը կազմակերպելու է France Football-ը, իսկ L’Equipe-ը կհեռարձակի միջոցառումը, որը վարելու է Դավիդ Գինոլան:

Մրցանակը հաղթելու հիմանական հվակնորդը համարվում է Կրիշտիանու Ռոնալդուն, որը կարող է ստանալ իր 5-րդ «Ոսկե գնդակը»: