Single Blog Title

This is a single blog caption

Հայտնի է «Բարսելոնայի» հայտացուցակը «Էյբարի» դեմ խաղում

«Բարսելոնան» հրապարակել է Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Էյբարի» հետ խաղի հայտացուցակը: Կատալոնական ակումբն այդ խաղին հայտավորել է նաև թիմի նորեկ Մարտին Բրեյթուեյթին: Հիշեցնենք, որ նրա տրանսֆերի մասին հայտարարվեց երեկ՝ փետրվարի 20-ին:

Այսպիսով, «Էյբարի» հետ խաղալու հնարավորություն կունենան հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ՝ Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Նետու

Պաշտպաններ՝ Սերժի Ռոբերտո, Նելսոն Սեմեդու, Ժերար Պիկե, Սամուել Ումտիտի, Խունիոր Ֆիրպո, Կլեման Լանգլե, Սերխիո Ակյեմե

Կիսապաշտպաններ՝ Սերխիո Բուսկետս, Արտուրո Վիդալ, Իվան Ռակիտիչ, Անսու Ֆատի, Ֆրենկի դե Յոնգ, Արտուր

Հարձակվողներ՝ Լիոնել Մեսսի, Անտուան Գրիզման, Անսու Ֆատի, Մարտին Բրեյթուեյթ:

«Բարսելոնա» – «Էյբար» խաղը կկայանա փետրվարի 22-ին, Երևանի ժամանակով 19:00-ին: