Single Blog Title

This is a single blog caption

Գվարդիոլա. ««Բարսելոնան» լավագույնն է, ինչպես առաջ»

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է իր նախկին թիմի ներկայիս իրավիճակի մասին։

«Շնորհավորում եմ «Ռեալին»։ Եթե թիմը երեք տարի անընդմեջ, և հինգ տարվա ընթացքում չորրորդ անգամ նվաճում է Չեմպիոնների լիգայի գավաթը, դա վկայում է այն մասին, որ դա հրաշալի թիմ է։

Չեմպիոնների լիգան շատ բարդ մրցաշար է, որում խաղալը կամ դուրս մնալը կախված է բազմաթիվ գործոններից։ «Ռեալը» փլեյ-օֆֆում կարողանում է հրաշալի հանդես գալ. գլուխ եմ խոնարհում դրա համար։

«Բարսելոնայի» դարաշրջանը ավարտվե՞լ է։ Ոչ։ Այն չի ավարտվել անգամ Ինյեստայի հեռանալուց հետո։ Պետք է ձեռք բերել նոր խաղացողներ և շարունակել հաղթել։ Երկու-երեք ֆուտբոլիստի հեռանալով թիմը չի դադարում գոյություն ունենալ։

Անկախ նրանից, թե «Բարսելոնան» հաղթել է ՉԼ-ն, թե ոչ, այն շարունակում է մնալ աշխարհի լավագույն ակումբը»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է AS-ը։