Single Blog Title

This is a single blog caption

Գվարդիոլա. «Այն թիմը, որում խաղում է Մեսսին, միշտ էլ ֆավորիտ է»

Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումից առաջ «Մանչեսթր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատասխանել է լրագրողների հարցերին։

«Չգիտեմ՝ պատրաստ ենք արդյոք հաղթելու Չեմպիոնների Լիգան»։

Խոսելով ֆավորիտների մասին՝ Գվարդիոլան նշել է. «Այն թիմը, որում խաղում է Մեսսին, միշտ էլ Չեմպիոնների Լիգան հաղթելու ֆավորիտ է, իսկ այն, ինչ Էռնեստո Վալվերդեն անում է «Բարսելոնայում», հոյակապ է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Marca-ն։