Գրիզմանը մեկնաբանել է իր՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին լուրերը
«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է իր՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին լուրերը:

«Չգիտեմ, թե որտեղից եք վերցրել այդ ինֆորմացիան: Ես ոչինչ չգիտեմ: Այս պահին ոչինչ չկա: Դրանք սուտ լուրեր են»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել Telefoot-ը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը նաև նշել է, որ մտադիր է իր հետագա կարիերայի վերաբերյալ որոշում կայացնել մինչև ԱԱ 2018-ի մեկնարկը: