Single Blog Title

This is a single blog caption

Գրիզմանը կդառնա «Բարսայի» 3-րդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը: Ըստ լուրերի՝ ֆրանցիացին կատալոնական ակումբում կստանա տարեկան 15 մլն եվրո աշխատավարձ: Այդ թիվը կարող է աճել ևս 5 մլն եվրոյով՝ կախված Գրիզմանի ելույթներից: Այդպիսով՝ Գրիզմանը կդառնա «Բարսելոնայի» 3-րդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

«Բարսելոնայում» ավելի բարձր աշխատավարձ ստանում են Լեո Մեսսին և Լուիս Սուարեսը: