Single Blog Title

This is a single blog caption

Գրիզմանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մերժել է ակումբի ղեկավարության՝ պայմանագիրը երկարաձգելու մասին առաջարկը: Այս մասին հաղորդում է Le 10 Sport-ը:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինև 2022 թվականի ամառ:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ֆրանսիացին սկսել է իր համար բնակարան փնտրել Բարսելոնայում: «Բարսելոնայի» ղեկավարությունը հանուն Գրիզմանի պատրաստ է բաժանվել Արդա Թուրանից, Ալեիշ Վիդալից, Դենիս Սուարեսից, Անդրե Գոմեշից և Պակո Ալկասերից: Այդպիսով կատալոնացիները կկարողանան միջոցներ գտնել Գրիզմանի հրաժարագինը վճարելու համար, որը պայմանագրով կազմում է 100 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Գրիզմանը «Ատլետիկոյում» է հանդես գալիս 2014 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 36 խաղի, դարձել 21 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: