Single Blog Title

This is a single blog caption

AS. Գրիզմանը դեռ դեկտեմբերին է Սիմեոնեին հայտնել, թե որ թիմ է տեղափոխվելու

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը այս մրցաշրջանի ավարտից հետո նախատեսում է տեղափոխվել «Բարսելոնա»:

Ըստ AS-ի լրագրող Մանուել Ֆերնանդեսի տեղեկությունների՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը դեռ նախորդ տարվա դեկտեմբերին է մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին հայտնել հեռանալու մտադրության մասին:

Արգենտինացի մասնագետն իր հերթին շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին ազնվության համար ու նրան լիարժեք աջակցություն է խոստացել, քանի դեռ նա «Ատլետիկոյում» է:

Ակումբի ղեկավարությունը նույնպես տեղյակ է, որ Գրիզմանը մտադիր է ամռանը հեռանալ, ուստի արդեն նոր հարձակվողի որոնումներով է զբաղվում: