Single Blog Title

This is a single blog caption

Գրիզման. «Մեսսիի և Սուարեսի հետ աստիճանաբար սկսում ենք հասկանալ միմյանց»

«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է Լա Լիգայի 9-րդ տուրում «Էյբարի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին:

«Շատ կարևոր էր երեք միավոր վաստակելը, քանի որ միջազգային դադարից հետո դժվար է խաղալ մրցակցի հարկի տակ: Մենք լավ հանդիպում անցկացրեցինք և պատրաստվում ենք Չեմպիոնների լիգային:

Գիտեինք, որ «Էյբարը» բարձր պրեսինգ է կիրառում և դա էր պատճառը, որ Կլեման Լենգլեին խնդրել էի երկար փոխանցում կատարել:

Կարծում եմ իմ, Մեսսիի և Սուարեսի համար ավելի լավ խաղեր կլինեն: Մենք աստիճանաբար սկսում ենք հասկանալ միմյանց»,- Գրիզմանի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն: