Single Blog Title

This is a single blog caption

Գիլյեմ Բալագե. «Չեմ կարծում, որ «Բարսան» կկարողանա ձեռք բերել այդ երկու խաղացողներին»

Իսպանացի լրագրող Գիլյեմ Բալագեն կիսել է իր մտքերը «Բարսելոնայի»՝ «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի և «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի, հետաքրքրության վերաբերյալ:

«Լիվերպուլը» չի ցանկանում վաճառել Կոուտինյոյին: Նա այնտեղ է և այնտեղ էլ կմնա, այնպես որ «Բարսելոնան» կարող է հույս չունենալ, որ բրազիլացին երբևիցե կտեղափոխվի այս ակումբ:

Ակնհայտ է, որ հունվարին նրանք կփորձեն նոր առաջարկ անել, բայց նույնիսկ Կոուտինյոյի միջավայրն է կարծում, որ այդ տեղափոխությունը չի կարող կայանալ, քանի որ անգլիական ակումբը ասում է նույնը, ինչ ամռանը. «մենք հետաքրքրված չենք Կոուտինյոյի վաճառքով»:

«Բարսելոնան» նաև ցանկանում է Գրիզմանին, այդ հարցում կասկած չկա: Նրանք ցանկանում են 100 մլն եվրո վճարել ֆրանսիացու համար:

Կատալոնական ակումբի ներկայացուցիչները նույնիսկ հանդիպել են Անտուանի ընտանիքի՝ մասնավորապես նրա քրոջ հետ, որը զբաղվում է ֆինանսական գործերով: Այդ պատճառով էլ մադրիդյան ակումբը բողոք է ներկայացրել ՖԻՖԱ-ին և հայտնել, որ այդ տրանսֆերը չի իրականանա:

«Բարսելոնան» Գրիզմանին, ինչպես և Կոուտինյոյին համարում է առաջնային տրանսֆերային նպատակ, բայց ես չեմ կարծում, որ նրանք կարող են ձեռք բերել այդ երկու խաղացողներին»,- ասել է Բալագեն: