Single Blog Title

This is a single blog caption

Գատուզո. «Մեսսիին կարող եմ կանգնեցնել միայն երազում կամ PlayStation խաղալիս»

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնայի» դեմ սպասվող պատասխան խաղի մասին:

«Մենք պետք է խաղանք որպես թիմ և հավատանք, որ շանս կունենանք: Գիտենք, որ դժվար խաղ է լինելու: Պետք է կարողանանք ցուցադրել մեր լավագույն որակները: Մեսսի՞ն: Նրան կարող եմ կանգնեցնել միայն երազում կամ, եթե PlayStation եմ խաղում: Ինսինյեի վերաբերյալ դեռ հստակություն չկա: Մենք սպասում ենք բժիշկների խոսքին: Կարծում եմ՝ լուրջ բան չկա»,- Գատուզոյի խոսքն է մեջբերել Football Italia-ն: