Single Blog Title

This is a single blog caption

Գասպար. «Մեսսին չէր կարող միայնակ հաղթել «Ռոմային»»

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը խոսել է «Բարսելոնայի»՝ «Ռոմայից» կրած պարտության մասին:

«Մեսսին չէր կարող միայնակ հաղթել «Ռոմային»: Առաջին խաղում ունեցած առավելությունը չար կատակ խաղաց «Բարսայի» հետ: Ինձ համար դժվար է վերհիշել պատասխան խաղը, բայց ֆուտբոլն այսպիսին է:

Հիմա «Բարսան» պետք է կենտրոնանա մնացած մրցաշարերի վրա: Այնուամենայնիվ, ես կարծում եմ՝ որ այս մրցաշրջանը ձախողված չէ «Բարսելոնայի» համար»,- ասել է Գասպարը: