Single Blog Title

This is a single blog caption

Գալյարդոն խոսել է «Բարսելոնան» գլխավորելու հավանականության մասին

«Ռիվեր Փլեյթի» մարզիչ Մարսելո Գալյարդոն մեկնաբանել է «Բարսելոնան» գլխավորելու վերաբերյալ տարածված լուրերը:

«Չեմ ուզում խոսել շշուկների մասին: Ոչ ոք ինձ հետ հանդիպում չի ունեցել: Հիմա դրա ժամանակը չէ»,- Գալյարդոյի խոսքն է մեջբերել TheStar-ը:

Հիշեցնենք, որ ըստ լուրերի՝ Գալյարդոյի թեկնածությանը կողմ է նաև «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին: