Single Blog Title

This is a single blog caption

[ՖՈՏՈ] «Բարսան» Սետյենի առաջին խաղում փոխանցումների և գնդակին տիրելու առումով ռեկորդներ է սահմանել

«Բարսելոնան» Լա Լիգայի 20-րդ տուրում նվազագույն հաշվով հաղթեց «Գրանադային»: Կիկե Սետյենի առաջին խաղում կատալոնական ակումբը ռեկորդներ է սահմանել գնդակի տիրելու և փոխանցումների առումով:

«Կապտանռնագույնները» գնդակին տիրել են ժամանակի 82.6 տոկոսը և կատարել 1005 փոխանցում: Սա ընդամենը 3-րդ խաղն էր Իսպանիայի առաջնությունում սկսած 2005 թվականից, երբ թիմը 1000-ից ավել փոխանցում է կատարում:

Իսկ գնդակին տիրելու առումով սա լավագույն արդյունքն էր 2011 թվականից հետո (84 տոկոս):

Սերխիո Բուսկետսն ամենաշատ փոխանցումներն է կատարել այս խաղում՝ 157, որից 145-ը ճշգրիտ: Երկու արդյունքներն էլ ռեկորդային են ընթացիկ մրցաշրջանում:

Нет описания фото.